Պաշտպանության նախարարի մամաուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:
Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։
Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:
Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:
ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին»,- նշում է խոսնակը: