Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ էր տիրում: Մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը հրետակոծեց սահմանն ու հայկական բնակավայրերը: ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանը սխալ հաշվարկ էր արել եւ մտածել, թե Հայաստանը զբաղված է արտակարգ դրությամբ, կորոնավիրուսային պայմանավորված իրավիճակով եւ պատրաստ չի լինի սահմանում դիմագրավել թշնամուն:
Սակայն ազատամարտիկի խոսքով Ադրբեջանն այնպիսի հակահարված ստացավ, որ այլեւս երեք տարի չի համարձակվի նոր գործողություն կատարել: ՀԱԿ անդամը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե սահմանների ամրությունը կապված է նաեւ օրվա իշխանություններին սիրելու հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան