Ինչու է Արամուս համայնքի ղեկավարը հրաժարական տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:

Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Հրայր Նիկողոսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվում է առողջական լուրջ խնդիրների պատճառով․

«Այլեւս առողջությունս չի ներում, արդեն 18 տարի է՝ աշխատում եմ, սիրտս 4 տեղով ստենդավորած է, մեծացել եմ, տարիքս առել: Տարին տարվա վրա առողջությունս վատանում է: Իսկ հիմա մի 6 ամիս կհանգստանամ, հետո արդեն պարզ կլինի»:

Նշենք, որ Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս