Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվեց հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա Ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր:
Այսօր լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական զինված ուժերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերին: