ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերիական ապօրինությունների շղթա. նախկին ռեկտորը՝ նախարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների մի շղթա՝ հին համակարգը վերարտադրելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նա թվարկեց ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացված ապօրինությունների շարքը. « Հիմա կասեմ բաներ, որ ձեր ականջներին չեք հավատա, բայց դա ճշմարտություն է. հունիսի 29-ին Տնտեսագիտական համալսարանի նոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարը նշանակել է` ղեկավարվելով դպրոցների մասին իրավական ակտով: Երբ ես դա բացահայտեցի, եղավ նախարարության պաշտոնական պարզաբանումը, որ դա ընդամենը աշխատակցի անփութության հետեւանք է: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նախարարի ցանկացած հրաման նախքան նախարարի սեղանին հայտնվելը անցնում է մի քանի պաշտոնյաների ձեռքի տակով»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս