ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ադրբեջանին ռազմական աջակցությունից զրկելու մասին օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի առաջարկը։

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, քանի որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Այս կապակցությամբ Փալոնեն ասել է․

«Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն, այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։




Լրահոս