Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ էր տիրում: Մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմը հրետակոծեց սահմանն ու հայկական բնակավայրերը: «Ազատամարտիկի դաշինքի անդամ» Սմբատ Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի համեմատ, այսօր հայ ժողովրդի թիկունքն ավելի ամուր է՝ ի դեմս իշխանությունների:
Սմբատ Հակոբյանը մեզ հետ զրույցում նաեւ մի առաջարկ ներկայացրեց. ազատամարտիկի խոսքով՝ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ հարստացել են, ունեցվածքներ են կուտակել, պետք է այս օրերին այն վերադարձնեն, որն էլ կօգտագործվի բանակն ու տնտեսությունը զարգացնելու համար, քանի որ, ազատամարտիկի խոսքով, սահմանին հարաբերական անդորրը չի կարող հավերժ լինել, իսկ տնտեսությունն ու բանակը զարգացնել է պետք:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան