ՖՈՏՈ. Ամառային ի՞նչ հանգիստ է նախընտրում Դիանա Տոռեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի Դիանա Տոռեսի հետ: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ նա ակտիվ հանգստի սիրահար է: Սիրում է ծովը, ջուրը, արեւը:

«Այս տարի համավարակի պատճառով չեմ կարող երկրից դուրս գալ, բայց դրա փոխարեն արդեն իսկ այցելում եմ լողավազան, փորձելով այդպես կազմակերպել հանգիստս»,-ասում է նա:

Ըստ դերասանուհու՝ Հայաստանի տեսարժան վայրերից նրա ներաշխարհի վրա շատ մեծ ազդեցություն է թողնում Գեղարդի վանքը:

« Շատ եմ սիրում այցելել Գառնի, հատկապես՝ Գեղարդ, Սեւանը, քանի որ ջուր շատ եմ սիրում: Օրինակ՝ 2018 թվականին ամառային հանգիստս անցկացրել եմ Դուբայում, որտեղ ծախսել եմ մոտ 3000 դոլար, իսկ նախորդ տարի հանգստացել եմ Վրաստանում, որտեղ ծախսել եմ մոտ 1000 դոլար, դե այս տարի էլ, տեսնում եք…»,-ընդգծում է նա:

Հարցին, թե առաջիկայում ինչ նորություններ են սպասվում, Դիանա Տոռեսը հավելում է, որ դեռեւս գտնվում է աշխատանքային պասիվ փուլում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս