ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ այցելել է Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։
«Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։
Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել»,- նշել է Աննա Հակոբյանը:
Նա համոզված է, որ մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
«Նրանք, թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի»,- գրառել է Հակոբյանը եւ նշել, որ մնացած բոլոր հարցերը լուծելի են։
Տան հարակից շինությունից բան չի մնացել։
Գառնիկ պապի հարեւանուհու՝ տիկին Անժելայի տանն ենք։ Վնասվել էր ջերմոցի ծածկը եւ պատը։
Տիկին Անժելան է․ մեզ սուրճ հյուրասիրեց ու իր այգուց քաղած հսկայական թզերից
Չինարիի գյուղապետը՝ պարոն Սամվելը։ Պատերազմից հումորային դրվագներ է պատմում, որոնք գյուղում անեկդոտների են վերածվել։
Չինարիում ամենամեծ վնասները կրած տան բակում ենք։ Խորեն Աղասյանի տունն է, որտեղ ապրում է 5 անչափահաս երեխա: Երեւացող փոսն առաջացել է ականի պայթյունից։
Տան տերերը արկի բեկորներն են ցույց տալիս։
Գառնիկ պապը
Պայթյունի պահին տանը եղել է միայն Խորենի մայրը՝ տիկին Լիդան (լուսանկարում): Երեխաները տանը չեն եղել, իրենց մայրիկի հետ Այգեձորում են եղել, եւ իմ այցի պահին էլ դեռ չէին վերադարձել։ Խորենը չի սպասում մինչեւ նոր տուն կառուցվի, երեկ արդեն իր տան քանդված պատերից մեկը շարված էր։