Հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի շուրջ քննարկումներ․ Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նախարարի և դեսպանների հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը` աշխատանքային նախաճաշի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները:




Լրահոս