Ամերիկայի հայկական համագումարը կտրականապես դեմ է մի նենգամիտ փոփոխության, որի հեղինակն է Կոնգրեսական Սթիվ Չաբոթը (Հանրապետական, Օհայո)՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարցերով հանձնախմբերի համանախագահը:
Այս փոփոխությունը, որն ընդգրկվել էր որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) ավելի քան 100 փոփոխություների հավաքական փաթեթի մի մաս, պահանջելով զեկույց 1991թ.-ից ի վեր Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված ժողովուրդների (IDPs) վերաբերյալ, թարս է դասավորում քայլերը Ադրբեջանի հետ կապված: Նախ, 1991թ.-ի վերջին Ադրբեջանում IDP-ները տեղահանվել էին խորհրդային ժամանակաշրջանում: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և կառավարությունը գործեցին, որպեսզի կանխեն հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն, արդեն իսկ ականատես եղած լինելով Ադրբեջանից ավելի քան 300,000 հայերի տեղահանմանը 1988-1991թթ.-ին, ներառյալ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը հայերի դեմ: Երրորդ, փոփոխությունը կարևոր չի համարում նշել, որ Ադրբեջանը, անկախ իր նավթային հարստությունից, ոչինչ չի ձեռնարկել սեփական ժողովրդին օգնելու համար: Փոխարենը, Ալիևների կլանը շռայլ ծախսեր կատարեց ամբողջ աշխարհում շքեղ տների վրա: Չորրորդ, եթե այս փոփոխությունը ներառվի վերջնական օրինագծում, ապա դա խիստ վնաս կհասցնի ԱՄՆ-ի հուսալիությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Բացի այդ, այս փոփոխությունը անտեսում է այն փաստը, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական տարածքներ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Փոփոխության մեջ նաև ոչ մի նշում չկա այն փաստի մասին, որ Ադրբեջանը սպառնացել էր թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կամ այն փաստի, որ Ադրբեջանը ավիրել է քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ամբողջությամբ ոչնչացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հազարավոր խաչքարեր դարավոր հայ քրիստոնեական գերեզմանատանը:
«Հայկական համագումարը կտրականապես դեմ է «Լվացքատուն»-ի (Laundromat) լոբբիստի կողմից նախաձեռնած այս փոփոխությանը»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Այն խիստ թերարժեք է և անարդյունավետ ու չի կարող ներառվել վերջնական օրինագծում: Այս փոփոխության ժամկետը զուտ ծխածածկույթ է, որպեսզի շեղի ուշադրությունն այն փաստից, որ հենց անցյալ շաբաթ Ադրբեջանը թիրախավորեց Հայաստանին և իր քաղաքացիական բնակչությանը ու սպառնաց թիրախավորել իր ատոմային էլեկտրակայանը: Դա աչք ծակող փորձ է` մաքուր ներկայացնել Ադրբեջանի զարհուրելի մարդու իրավունքների արձանագրությունը»,– շարունակեցին համանախագահները:
Բացի այդ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ոչ մի կերպ չի կարող համեմատվել Ռուսաստանի կողմից հարևան երկրների տարածքների գրավման օրինակների հետ: Նախ, Լեռնային Ղարաբաղում չկան ռուսական ուժեր: Երկրորդ, Լեռնային Ղարաբաղի հայերը օկուպացիոն ուժ չեն: Նրանք տարածաշրջանի բնիկ բնակչությունն են, ովքեր ենթարկվեցին 1991-1994թթ.-ին ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերծած դաժան պատերազմին, որը գրեթե ավիրեց տարածաշրջանը և տեղահանեց հայ բնակչության մեծ մասը: Միայն իրենց կյանքերը պաշտպանելով և բուֆերային գոտի ստեղծելով՝ հայերին հաջողվեց այդ հակամարտությունը կանգնեցնել՝ հրադադարի ռեժիմով, որի բանակցություններն ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարվող ժողովուրդը գտնվում է օկուպացիայի մեջ՝ անարգական հասկացություն է, որն անպատվում է ազատության և ինքնորոշման արժեքներին:
1994թ.-ի զինադադարից ի վեր, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի օրինակների, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը՝ Հայաստանի աջակցությամբ, կոչ է արել լուծել հակամարտությունը վերջնական խաղաղությամբ, որն ապահովում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունը: Բանակցությունները շարունակվում են՝ անկախ Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներից: Նորից ու նորից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը և 2016թ.-ին սանձազերծեց չորս օր տևողությամբ լայնածավալ պատերազմ, որը ներառում էր ԻԼԻՊ-ի ոճով դաժանությունները հայ խաղաղ բնակչության դեմ: Բացի այդ, Ադրբեջանը ոչնչացնում է տարածաշրջանի քրիստոնյա հայ բնակչության պատմական ներկայությունը՝ իր «այրված հողի» մարտավարությամբ ոչնչացնելով եկեղեցիներն ու գերեզմանատները: Անցյալի այսպիսի մանրակրկիտ ջնջումն ակնհայտ նախազգուշացում և նշան է՝ թե ինչ են ներառում Ադրբեջանի իրական ծրագրերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Նման քաղաքականությունն ու գործելակերպը Լեռնային Ղարաբաղի հայերի համար այլընտրանք չեն թողնում, քան ապավինել իրենց սեփական ռեսուրսներին և պաշտպանել դժվարությամբ ձեռք բերված իրենց անկախությունը: