Վարչապետ Նիկոլ Փաշինանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի
Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային
տոնի կապակցությամբ։
Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և
արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ
համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում
Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև
բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: