Հուլիսի 22-ը Սելենա Գոմեսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սելենա Մարի Գոմեսը ծնվել է 1992 թվականի հուլիսի 22։ Գոմեսը հանդիսանում է  ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ հանդես է եկել Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող։ Հետագայում նկարահանվել է նաև այլ ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա եղել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերակատարը: Դա նրա առաջնելույթն էր թատերական ֆիլմում։

Գոմեսը լայն գործունեություն է ծավալել նաև երաժշտության ասպարեզում։ Նա «Selena Gomes and the Scene» փոփ խմբի հիմնադիրն ու երգիչն է, որը թողարկել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ոսկե արտոնագրի արժանացած երկու ալբոմ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։ Նրանց թողարկած “Naturally” և “Who Says” երգերն վերոնշյալ ասոցիացիայի կողմից արժանացել են պլատին արտոնագրի։ 2011 թվականին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» (“Tinker Bell”), «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և “Shake it up” սաունդթրեքների ստեղծմանը։ 2008 թվականին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։




Լրահոս