Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: