Հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին` ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի, Ռիգայի- Ն. Զարյան- Հր. Քոչար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:




Լրահոս