Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր կալանավորել Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին: Սակայն մյուս դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը: ArmLur.am-ը դատավոր Արա Կուբանյանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ: Նրա խոսքով, Կուբանյանն ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնվել էր դեռ ամիսներ առաջ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան