ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:
2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:
Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:
Վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 081 փորձանմուշի հետազոտություն: