Հրապարակվել է ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին հավակնողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.

1. Անտոնյան Սուրեն Ռաֆիկի
(Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

2. Հակոբյան Գոռ Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)

3. Միքայելյան Ստեփան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)»,- ասվում է հաղորդագրության մեջ




Լրահոս