Բողոքի ցույցեր Երուսաղեմում. պահանջում են Բենիամին Նաթանյահուի հրաժարականը. 30 մարդ ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի ոստիկանությունը: Ինչպես հայտնել Է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուլիսի 21-ի երեկոյան բողոքի ակցիային մասնակցում Էր մի քանի հազար մարդ:

Նրանց մի մասը պահանջել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը: Բողոքի մասնակիցների մյուս մասը հանդես Է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել Է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք Է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից: Հուլիսի 24-ից արգելվելու Է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում Է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել Է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս