Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։
Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի ‹‹Ակտիվ քաղաքացի›› հարթակում հաղթած ծրագրերից է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: