![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/Untitled-24.png)
Արտակարգ դրությունը չերկարաձգելու մասով տարբեր նախարարությունների կողմից տարբեր հնարավորություններ են դիտարկվում, ձևավորվել է ընդհանուր աշխատանքային խումբ։
Այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Արդարադատության նախարարությունը ինչ-որ օրենք մշակո՞ւմ է, որ ամեն ամիս արտակարգ դրությունը չերկարաձգվի։
«Բնականաբար, չի կարող նաև արտակարգ դրության բացակայության պայմաններում նույն ռեժիմը շարունակվել։ Այլ կարգավորումների մասին է խոսքը»,- ասաց Բադասյանը՝ չբացելով փակագծերը։