ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեթինգի հարցում հապաղում չպետք է լինի. Էդգար Շաթիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Այն այսօր ուժի մեջ կմտնի եւ խորհրդարանը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի երեք դատավոր, քանի որ ավելի վաղ արված սահմանադրական փոփոխություններով դատավոր Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կասեցվել էին:

Դրան զուգահեռ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում դատական համակարգում եւ Սնանկության դատարանի երկու դատավորի նկատմամբ գործընթաց էր սկսվել: Արդյոք սա վեթինգ է , թե ոչ, եւ ինչ իրավիճակ ունենք Սահմանադրական դատարանում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս