ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էն որ ասում են՝ ինչքան ուզում է թանկանա, ես 1000 դրամի եմ լցնում». գազալցակայաններում գինը բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորս օր է՝ բնակչության համար բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար, այսինքն՝ հիմնականում բնակիչների համար բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 դրամ 1 խմ-ի հաշվով:

Իսկ ահա ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողների օրինակ՝ գազալցակայանների, մյուս կազմակերպությունների համար, 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կաճի 5,7 տոկոսով կամ ավելի քան 13 դոլարով։ Գազալցակայանների աշխատողների խոսքերով, սա ֆինանսական մեծ բեռ է տնտեսվարողների համար:

Պարզվում է՝ վարորդների մի մասը տեղյակ չէր, որ բնական սեղմված գազի սակագինը բարձրացել է, իսկ նրանց մի հատվածն էլ՝ խիստ վրդովված է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս