ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան տուգանք է սահմանվում ընտանի կենդանի պահելու կանոնները խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքներում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար կարող եք տուգանվել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով՝ 5000 դրամից մինչեւ 10․000 դրամ: Իսկ եթե դրա հետեւանքով վնաս եք պատճառել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ նրանց առողջությանը` կտուգանվեք 20․000 դրամից մինչեւ 50․000 դրամի չափով:

Ի դեպ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ տուգանք կիրառվում է նաեւ արգելված տեղերում անասուններ պահելու համար: Այս դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Ս.Հ.




Լրահոս