Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000-կմ 91+600 հատվածի (երկարությունը՝ 9.6 կմ) հիմնանորոգման աշխատանքների պատճառով կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Փակ հատվածը շրջանցելու համար առաջարկվում է երթևեկության անվտանգության ապահովման սխեմա՝ շրջանցիկ ճանապարհահատված։

Նշենք‚ որ շինաշխատանքներ իրականացնող կապալառու կազմակեպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ ՀՀ դրամ։

 




Լրահոս