Հուլիսի 21-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը Երևանում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ըստ ոստիկանության տեղեկատվության, տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա։
4 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Մեկ մոտոցիկլավար անընթեռնելի համարանիշով մոտոցիկլ է վարել:
Հայտնաբերվել է նաև 4 մեքենա, որոնց հողմապակիները թույլատրելիից մուգ են եղել: Եվս 10 վարորդ մեքենան վարել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 2 մեքենա գտնվել է հետախուզման մեջ։
Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել նաև միտումնավոր խախտումներ կատարող, վթարային իրավիճակներ ստեղծող և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները։ Հայտնաբերվել է նման մեկ վարորդ։