Մեկնարկել են Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները. կառուցվելու է 2366 գծմ ջրագիծ:
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ:
Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի արտահոսքը:
Ծրագրի արդյունքում շուրջ 53 տնտեսություն կապահովվի որակյալ և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Նախատեսված աշխատանքների իրականացման նպատակավ ստեղծվել է 20 ժամանակավոր աշխատատեղ: