Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջեւ ադրբեջանցիների կողմից հրահրվւած միջադեպը:
Այս մասին հայտարարություն է տարածել հյուպատոսությունը՝ նշելով, որ դատելով դեպքերի հաջորդականությունից`ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպուած խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված եւ ուղղորդված:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարել հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները:
Հիշեցնենք, հուլիսի 21-ին Լոս Անջելեսի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանատան մոտ խաղաղ հավաք է անցկացրել՝ ի նշան հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական ագրեսիայի: Խաղաղ ցույցին միջամտել են ադրբեջանցիները՝ հեռանալիս հարձակվելով հայ աղջիկների վրա: Աղջիկներին պաշտպանելու համար հայ երիտասարդները հարվածներ են հասցրել ադրբեջանցիներին, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք: