ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դիրքերի ուղղությամբ է հակառակորդը կրակել այս գիշեր. իրավիճակը սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։ Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվեց հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա: Ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 14 անօդաչու թռչող սարքեր:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս