
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա նկատեց, թե Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը բանակցային սեղանին, այլ նաև մարտի դաշտում ցույց տվեց, թե ինչի է ընդունակ:
«Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն, այլ վերահաստատեցին ամենամարտունակ բանակի ամրապնդումը: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ մնում է համազգային հպարտության աղբյուր», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում