
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի եզրային պաշտպան Գիլյերմո Անտոնիո դե Սոուզայի (Ալեմաո) հետ:
Ալեմաոն հանդես է եկել պորտուգալական «Մարիտիմո», «Տուրիզենսե», «Լեյշոեշ» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է պորտուգալական «Օլիվեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ: