Ոստիկանության սպառազինության և հատուկ միջոցների ցանկում փոփոխություն է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ՀՀ Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և Ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, սպառազինության ցանկից դուրս են եկել արդեն իսկ չօգտագործվող և հնացած հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները, ինչպես նաև Ոստիկանությունում պարեկային ծառայության ներդմամբ պայմանավորված ավելացվել են նոր տեսակներ։




Լրահոս