ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Խաչատրյանի հարազատները 7,5 միլիարդ դրամի հարցով դիմել են ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է նախաքննության ավարտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը :

Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս: Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի եւ այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով եւ ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր:

Սակայն  մեզ հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ուշագրավ հանգամանքներ ներկայացրեց , թե Գագիկ Խաչատրյանի հարազատները, մտերիմները 7,5 միլիարդ դրամի մասով ինչ են հայտնել Ազգային Անվտանգության ծառայությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս