ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ դատավորի կառավարության թեկնածուն անակնկալ է եղել շատերի համար. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Ավետիսյանը մասնակցում էր հայրենի կառավարության նիստին։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց հունիսի 30-ին ընդունված ՍԴ մասին օրենքը: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը:

Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուին առաջադրում կատարում է Կառավարությունը, երկրորդին՝ Հանրապետության նախագահը, իսկ երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը իշխանության ներկայացուցիչներից շատերի համար է անակնկալ եղել :

Ըստ տեղեկությունների ԱԺ «Իմ քայլը» խմբակցության միայն իրավակաբանական թեւն է տեղյակ, թե ով է Վահրամ Ավետիսյանը ու բոլորը միմյանցից փորձում են հասկանալ, թե ով է Ավետիսյանը ու արդյոք վստահելի է, որին պետք է իշխանությունները «գործուղեն» Սահմանադրական դատարան:

Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, իրավագիտության ֆակուլտետի, Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Ավետիսյանը ծնունդով Նաիրիի շրջանի Զովունի գյուղից է: Մենք տեղեկացանք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է, որ ճանաչում է Ավետիսյանին ու կարելի է ասել, վերջինս իր դերակատարումն ունեցել է Ավետիսյանի առաջադրման համար: Մենք զրուցել ենք Վլադիմիր Վարդանյանի հետ պարզելու համար, թե ինչ կարծիք ունի Ավետիսյանի մասին ու արդյոք դերակատարում ունեցել է նրա թեկնածության առաջադրման համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս