
Պետական հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող մեքենաները շահադիտական նպատակով ինքնագլուխ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի՝ 3000 դրամի չափով: Իսկ պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 5000 դրամի չափով, տվյալ ավտոմեքենայի վարորդները՝ 3000 դրամի չափով: Բացի այս, պարզվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը տուգանք նախատեսում է նաեւ ծառայողական մեքենաները սահմանված կայանատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելու համար:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական հիմնարկներին եւ կազմակերպություններին պատկանող ավտոմեքենաները դրանց համար սահմանված կայանատեղերից դուրս աշխատաժամանակից հետո պահելը` առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` 3000 դրամի չափով: Իսկ ահա ավտոմեքենաները պահելու եւ օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձինք կարող են տուգանվել 4000 դրամի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.