Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել է, որ , ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչու իրենց գործընկերը դիմեց նման քայլի, արդյոք որևէ անհանգստացնող բան է ունեցել: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ այս ընթացքում կատարվող հանդիպումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան