Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է «Շիրակ-2» մարզիչ և Գյումրին ներկայացնող ակումբի նախկին ավագ Տիգրան Դավթյանը:
Վերջինս «Շիրակ»-ի կազմում մասնակցել է 285 խաղի: 2015 թ. ապրիլի 19-ին անց է կացրել 500-րդ հանդիպումը պաշտոնական մրցումներում, որից 406-ը՝ ՀՀ առաջնությունում, 62-ը՝ Գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Սուպերգավաթի խաղարկությունում, 27-ը՝ եվրագավաթներում, 1-ը՝ Ազգային հավաքականի, 1-ը՝ երիտասարդական հավաքականի կազմում։ Դավթյանը խաղացել է նաև «Միկա» և «Ուլիս» ակումբներում: