
Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից 3 օր անց: Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 44-ամյա մի բնակիչ:
Նա խոստովանել է կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: