
2019-ի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և
3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:
Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով