
Հուլիսի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու մարտավարական-մասնագիտական հմտությունները։
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները համակարգված գործողություններով գերազանց կատարել են առաջադրված խնդիրները։