
Այսօր, հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։