ԿԳՄՍ նախարարը կաշվից դուրս է գալիս, որ կարողանա դառնալ փոխվարչապետ. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի գլոբլիստական հենասյուն ԿԳՄՍ նախարարը կաշվից դուրս է գալիս, որ կարողանա դառնալ փոխվարչապետ, «շեֆին» ազատի Տիգրան Ավինյանի մեծ «հոգսից»:

Սակայն աստղերը բարեհաճ չեն անհավատ, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ սկսած, ոտնձգություններ անող (վերջինը` չմկրտված նախարարի` Տավուշում հարսանիքի քավոր դառնալու անթույլատրելի քայլն էր), Արայիկ Հարությունյանի հանդեպ։ Վերջինս նոր սկանդալի մեջ է հայտնվել դիմորդների հարցով, ինչն էլ իր հերթին լավագույնս օգտագործում է նրա նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ունեցող, ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Ասում են` Գոգյանից հետո այս մի «ոսկորը» հնարավոր է մնա Մել ու Կարաբինա «հարգող» Արայիկ Հարությունյանի կոկորդում, և նա ոչ միայն չհասնի փոխվարչապետ Ավինյանի աթոռին, մանավանդ որ Ավինյանը «Յուքոմի» դեմ դեմարշով, Եսայան եղբայրների «հարցերը լուծելու» կասկադով իր հրաժարականի հարցը ոչ ևս է արել, այլ ընդհանրապես կորցնի սուպեր նախարարի աթոռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս