Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման
աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության
հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:


Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա
Շիրազը̀ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:


Հուշարձանային համալիրը մասամբ վնասված եւ անմխիթար վիճակում է: Երեսպատման
գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել եւ ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ
գտնվող մարդկանց անվտանգությանը: Հիմնանորոգումից հետո հուշարձանն
ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը:

Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երեւանի քաղաքապետարանն էլ տվել է
շինթույլտվությունը: Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի
մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:

 




Լրահոս