ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ԲՀԿ նախագահի հետ կապված քրեական գործը չէր կարող քննվել Ազգային Անվտանգության ծառայությունում եւ դա կոպիտ խախտում է:
«Այնպիսի անձ է միջնորդություն ներկայացրել, որը իրավունք չուներ նման միջնորդություն ներկայացնելու: Երկրորդ խնդիրը, որը էական բարձրաձայնում էինք, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Ազգային ժողով ներկայացվում է միջնորդություն Գլխավոր դատախազի կողմից, որտեղ նշվում է որոշակի մեղադրանք, ձեւակերպումներ եւ որակում հոդվածի, իսկ հետագայում մեղադրանք է առաջադրվում այլ հոդվածով», – նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե’ նրան ազատությունից զրկելուն, թե’ մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցել էին միայն «Իմ քայլի» պատգամավորները:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան