Աշտարակի խճուղում նախորդ գիշեր երիտասարդ ընտանիքի ողբերագական վթարից տուժած 3 ամսական աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխան միացված է արհեստական շնչառության ապարատին, ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ, արյունազեղումներ, վիճակը ծայրահեղ ծանր է, անգիտակից»,-հավելում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Աշտարակի խճուղում «Օպելը» բախվել է սյանը, 26-ամյա աղջիկը մահացել էր, իսկ վարորդի եւ նորածնի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լիդա Եղիազարյան