ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ ծրագրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ
Կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը:
Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:
ՀՀ Կառավարության 20-րդ ծրագրով ֆինանսական աջակցություն կարող են ստանալ COVID-19 պանդեմիայից տուժած
մասնավոր հատվածի աշխատողներն ու անհատ ձեռներեցները: Տուժած ոլորտների ցանկին են դասվում` հյուրանոցային
բիզնեսը, զբոսաշրջությունը, հանրային սննդի ծառայությունները, մասնավոր մանկապարտեզները, սպորտային ակումբները
և տարբեր կրթական համալիրներ:

22-րդ միջոցառումը նախատեսում է միանվագ աջակցության վճարում այն անձանց, ովքեր ազատվել և չեն անցել մեկ այլ
աշխատանքի՝ մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Ծրագրերի շրջանակներում միանվագ աջակցության վճարման գումարը կազմում է 68,000 ՀՀ դրամ: Այն ստանալու համար
հաճախորդին անհրաժեշտ է ստուգել ծրագրի շահառու հանդիսանալու փաստը: Դա կարելի է կատարել` նշելով ՀԾՀ-ն
(հանրային ծառայությունների համարանիշ) https://dimum.ssa.am հղումով: Դրական պատասխան ստանալու դեպքում
անհրաժեշտ է նույն հղումով լրացնել դիմում՝ նշելով ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտի համարը: Ծրագրի շահառուն պետք է
լինի անմիջապես քարտապանը:

Միանվագ աջակցության գումարը քարտին փոխանցելուց հետո այն կարելի է կանխիկացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ
200 բանկոմատների միջոցով:

COVID-19-ի հետևանքների չեզոքացմանն ուղղված 20-րդ և 22-րդ միջոցառումների վերաբերյալ մանրամասն
տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-
19-cragrer./:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am կամ
զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս