ՖՈՏՈ. Երեկվա առավոտն օդում դիմավորեցի. Ավետ Բարսեղյանը՝ 40-ամյակի եւ կնոջ անակնկալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանը նշել է հոբելյանական 40-ամյակը:  ArmLur.am-ը Ավետ Բարսեղյանից փորձել է հետաքրքրվել, թե արտակարգ դրության պայմաններում ինչպես եւ ում հետ է նշել տարեդարձը:

Մեզ հետ զրույցում Ավետն ասաց, որ օրն սկսել է տոնական անակնկալով:

«Երեկվա առավոտն օդում դիմավորեցի: Կինս` Անին, ինձ  համար անակնկալ էր պատրաստել՝ օդապարիկով թռչեցինք, եւ այդպես գեղեցիկ օր անցկացրինք»,-նշեց Ավետը:

Նշենք, որ երգահանը ծնվել և ապրում է Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցը։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է այն և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։

Ավետ Բարսեղյանը հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս