Իլհամ Ալիևը և Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի. Ռուսաստանի հայերի միություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միությունն արձագանքել է Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի վրա իրականացված հարձակման դեպքերին։

«Իլհամ Ալիևը և Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի։ Նրանց ենթակա բանդիտները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա»,- ասված է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը զրուցեց նաեւ Մոկսվայում ապրող հայերից մի քանիսի հետ, որոնք հայտնեցին, թե երեկվանից ՌԴ հատուկ ջոկատայինները եւ Պետական պահպանության ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության: Նա պատմեց, որ օրինակ հայերը տուն վերադառնալու ճանապարհին են լինում եւ 10-20 հոգով հարձակվում, հարց են տալիս, թե «Ղարաբաղն ումն է»: Վերջիններս սպասում են, որպեսզի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը կոշտ պատասխան տա, սակայն նաեւ ընդգծում են, որ հայ համայնքում էլ շատ տղաներ կան, որոնք կարող են իրենց հարցերն ինքնուրույն լուծել՝ հայտարարելով՝ Սումգայիթ չի լինելու




Լրահոս