2021 թ-ին ամբողջովին կավարտվի Ծովագյուղ–Վարդենիս ավտոճանապարհի նորոգումը: Գեղարքունիքի մարզպետն այսօր լրագրողների հետ զրույցում այն կարևորեց տնտեսական և ռազմավարական նկատառումներով: Այս պահին Սևանի արևելյան ափին` Շորժայից դեպի Արտանիշ հատվածում, լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագիր է իրականացվում:
Վերջին անգամ այս ճանապարհը վերանորոգվել էր 1974թ․-ին։ Հիմա ճանապարհի 20 կմ հատվածն է վերանորոգվում, ինչը մարզի համար հսկայական ռազմավարական նշանակություն ունի։
Մանրամասները՝ տեսանյութում