Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների
հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում ապահովել իրենց անխափան գործունեությունը։
ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում
Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց
բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի
մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:
Տեղեկացնում ենք նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված
վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին։
Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի
տրամադրել է 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։
Հիշեցնենք նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար
կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/2wN6nBb